Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ նկատի առնելով սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը, և նպատակ ունենալով զերծ պահել այդ քարոզչությունը սև արձանագրումներից հարկ համարեց վկայակոչել «Հանրաքվեի մասին» օրենքի 20-րդ հոդվածը: Ըստ այդ հոդվածի քարոչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիները, հանրաքվեի անցկացման նախաձեռնության հեղինակը, ԱԺ խմբակցությունները, կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները: Նույն օրենքի համաձայն արգելվում է քարողչություն կատարել պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին: Ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին արգելվում է քարոզչություն իրականացնել միայն իրենց լիազորություններն իրականացնելիս, այսինքն միայն դասավանդման պրոցեսում:
Քարոզչություն չեն կարող կատարել՝ սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ծառայողները, զինծառայողները. բարեգործական եւ կրոնական կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները եւ կազմակերպությունները:
«Այսպիսով՝ հարկ է հստակեցնել, որ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք ազատ են իրականացնել քարոզչություն: Որպեսզի պաշտպանվեն քարոզչության բոլոր միջոցները, նույն օրենքը նախատեսում է հավասար հնարավորութուններ սահմանադրական փոփոխությունների «այո» և «ոչ» կողմնակիցների համար »,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հորդորելով «ոչ»-ի ու «այո»-ի կողմնակիցներին հետևել օրենքի պահանջներին, չխեղաթյուրել օրենքը, չխեղաթյուրել իրականությունը, չվկայակոչել բաներ, որոնք չկան, և հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը:
«Հասարակությունը իրավունք ունի գնալու հանրաքվեի և քվեարկելու գիտակցված: «Այո» ու «ոչ» քարոզողներն իրավունք չունեն խեղաթյուրելու այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են»,- ասաց պատգամավորը: