Խոշոր հրդեհ՝ Երեւանում. դեպքի վայրում աշխատել է 8 մարտական հաշվարկ
Հուլիսի 20-ին՝ ժամը 20.48-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցում այրվում են տնակներ, աղբ և տեխնիկա: Հայտարարվել է հրդեհի «թիվ 2» բարդության աստիճան: Դեպքի վայր են մեկնել 8 մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 4 ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.58-ին, մարվել՝ 05.17-ին: Այրվել են (1 հա տարածքում) շինարարական և կենցաղային աղբ, երկու վագոն-տնակ (60 քմ), քարե կիսաքանդ շինության փայտյա կառուցատարրերը (40 քմ) և չշահագործվող տրակտոր: