|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess 2016 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Այսօր տեղի ունեցած 8-րդ տուրում Արոնյանը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տարել: Հայ շախմատիստը առավելության է հասել աշխարհի գործող չեմպիոն` նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մինչեւ 6-րդ տուրը Արոնյանը գրանցել էր միայն ոչ-ոքի արդյունքներ:
Այս պարտիայից հետո հայ շախմատիստը Կարլսենի հետ 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել: