կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 17:36
Սպորտ

Սրիկաները հավերժ են մեր հասարակության մեջ. Արթուր Գևորգյան

Սրիկաները հավերժ են մեր հասարակության մեջ. Արթուր Գևորգյան

 

Այսօր Դավիթաշեն համայնքի համար 189 ավագ դպրոցում  տեղի ունեցավ Հայաստանի  բռնցքամարտի ֆեդերացիայի նիստը, որից հետո մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

 

-Երիտասարդական հավաքականի 2 անդամներ՝ Անուշ Գրիգորյանը և Նարեկ Մանաշյանը,  մասնակցելու են օլիմպիական խաղերին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանցից:

 

-Երկուսից էլ ունեմ ամենաբարձր սպասելիքները: Երկուսն էլ կարող են դառնալ օլիմպական խաղերի հաղթող:   Անուշը գերազանց մարզավիճակում է և  մեծ քայլերով առաջ է գնում, Նարեկը համարձակության խնդիր չունի: Կոնկրետ աշխատանք է պետք տանել նրա հետ, և կարծում եմ՝ արդյունքը դրական կլինի:

 

-Հավաքականի մարզիկներից ո՞վ է Ձեզ համար բացահայտում:

- Հովիկյան Արմանն ու  Դարչինյան Արմանը: Նրանք այն մարզիկներն են, որոնց ոչ մեկ չէր տեսնում՝ որպես առաջատարներ: Մարզիչները  նույնիսկ հորդորում էին, որպեսզի նրանք չմասնակցեն միջազգային մրցաշարերի: Սակայն 2 մարզիկներն էլ այսօր հավաքականի լիդերներն են:

 

 Արթուր Գևորգյանը անդրադարձավ նաև լրատվամիջոցներից մեկի կողմից հրապարակված նյութին, ըստ որի՝ բռնցքամարտի ֆեդերացիան հովանավորվում է  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից:

-Շատ նորմալ է, երբ օլիմպիական կոմիտեի հետ ֆեդերացիաներն ունենան ճիշտ սպորտային հարաբերություններ: Մեր գերնպատակը օլիմպիական խաղերին լավ մասնակցելն է, և եթե Օլիմպիական կոմիտեի նախագահը  հարկ է համարել որոշակի մարզիկների աջակցություն ցույց տալ, դա չի նշանակում որ հովանավորում է ֆեդերացիային: Նրանք կատարում են իրենց աշխատանքը, և դա առաջանում է այն ժամանակ,  երբ մեր հավաքականը լավ է մասնակցում միջազգային մրցումներին: Սա եզակի դեպք չէ: Նույն հարաբերությունները պետք է լինեն նաև սպորտի նախարարության հետ: 6 ամսվա կտրվածքով իմ անձնական միջոցներից 30 միլիոն դրամ է տրամադրվել մարզաձևի համար:  Չկա մի լավ գործ, որն անմասն մնա քննադատությունից: Որքան շարունակենք լավ հաջողություններ ունենալ, միևնույն է՝ քննադատողներ լինելու են: Սրիկաները հավերժ են մեր հասարակության մեջ: