ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 13.45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2008 թ. ծնված Աստղիկ Հ.-ն: Նա հայտնել է, որ Իսրայելյան փողոցի 21 շենքի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: