|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին պատմական ասորական եկեղեցում Սուրբծննդյան պատարագ է մատուցվել։ Պատարագի ժամանակ հոգևոր երգերը ներկայացրել են ասորերեն և թուրքերեն լեզուներով։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ հավատացյլաներին նշխար է բաժանվել։ Ասորիները մոմեր են վառել և երազանքներ պահել։ Պատարագից հետո ներկաներին չյորեք (կուլիչ, որը քրիստոնյաները պատրաստվում են Սուրբ Հարության և Սուրբ Ծննդյան տոներին-Ակունքի խմբ․) են հյուրասիրել։
Եկեղեցու քահանա Սալիբա Աչիշը «Անադոլու» գործակալության թղթակցի հետո զրույցում իր ուրախությունն է հայտնել Սուրբ Ծննդյան պատարագի կապակցությամբ։ Նա ափսոսանքով նշել է, որ տեղի ասորական համայնքից պատարագին ընդամենը 20 հոգի է մասնակցել և հավելել, որ այնուամենայնիվ իրենց մենակ չեն թողել Դիարբեքիրի մուսուլմանները, որոնք ևս ներկա են եղել արարողությանը։
Թե՛ հոգևորականը և թե՛ «Անադոլու»-ին հարցազրույց տված մի ասորի հավատացյալ Նոր տարում խաղաղություն են մաղթել աշխարհին՝ հատկապես նկատի ունենալով Պաղեստինում շարունակվող պատերազմը։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net