Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 6-ին Երևանի Իսակովի պողոտայում Opel մակնիշի ավտոմեքենայով ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենային բախվելուց հետո ոստիկանների հետ ընդհարման մեջ մտած և կալանավորված Թորգոմ Ասոյանը հացադուլ է հայտարարել, քանի որ դժգոհ է խափանման միջոցից: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ասոյանի կինը` Գոհար Հարությունյանը, պատմեց, որ ավտովթարից անմիջապես հետո միացրել է մեքենայի վթարային ազդանշանը, ամուսինը ներողություն է խնդրել վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդից և ուղևորներից և փորձել է զանգահարել ապահովագրական ընկերություն: Այդ ընթացքում վթարի վայրին են մոտեցել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և առանց ներկայանալու ու պարզելով, որ ամեն ինչ նորմալ է, շարունակել են պարզաբանումները: Ինչպես պարզվել է արդեն ոստիկանության բաժանմունքում, այդ երկու անձինք եղել են ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Ռաֆիկ Թովմասյանը և Վարդան Բաղդասարյանը:
Հասկանալով, որ Թորգոմ Ասոյանը ալկոհոլի ազդեցության տակ է, այս անգամ էլ սկսել են դրա վերաբերյալ կոպիտ կերպով պարզաբանումներ պահանջել: Ասոյանը խնդրել է իրեն հանգիստ թողնել, որպեսզի կարողանա կապ հաստատել ապահովագրական ընկերության հետ: Սակայն նման պատասխանը չի բավարարել այդ երկու անձին: Թորգոմ Ասոյանին բերման ենթարկելու նպատակով, նրան քաշքշելով, տարել են դեպի վերջինիս վարած մեքենայի հետնամաս:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: