|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արարատյան դաշտին պատուհասած կարկուտի օրվանից սկսած` Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում: Գյուղացիները ամեն օր փորձում են փակել ավտոճանապարհը: Նրանք կառավարությունից պահանջում են փոխհատուցել փչացած բերքի 30 տոկոսը եւ երկու տարով բանկերում սառեցնել իրենց վարկային պարտավորությունները: Մինչ օրս գյուղացիներն իրենց պահանջների վերաբերյալ ոչ մի պաշտոնական արձագանք չեն ստացել:
Այսօր, երբ մրգաշատցիները հերթական անգամ կրկնել են իրենց ակցիան, միջամտել է ոստիկանությունը: Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը ուժ է գործադրել` մրգաշատցիներին փորձելով դուրս հրել ճանապարհից: Գյուղացիների ու ոստիկանների միջեւ վեճ է բռնկվել, որը վերածվել է քաշքշուկի, այնուհետեւ` ծեծկռտուքի:
Գյուղացիները տեղի են տվել ու ազատել ճանապարհը, բայց վիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ նրանք չեն պատրաստվում հրաժարվել իրենց պահանջներից, ոստիկաններն էլ չեն պատրաստվում «ազատագրված» ճանապարհը հետ հանձնել: