| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ընդամենը մեկ շաբաթ առաջ ամբողջ մամուլը թնդաց, թե Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ քրեական գործ է հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ):
Yerkir.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց նաև ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Սակայն նա այդպես էլ չպատասխանեց, թե, մասնավորապես, Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատականիշներով է մեղադրանք առաջադրվել փոխոստիկանապետին` պատճառաբանելով, թե դա նախաքննական գաղտնիք է:
Սակայն պարզվում է, որ ոչ միայն Օսիպյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել, այլև գաղտնիք չէ Քրեական օրենսգրքի հոդվածը, որի հիման վրա գործը հարուցվել է:
Այսպիսով` գրավոր հարցում ուղարկելուց հետո ՀՔԾ մամուլի պատասխանատուից այսօր ստացանք հետևյալ պատասխանը. «Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Վերը նշված գործով ինչպես Վ. Օսիպյանին, այնպես էլ որևէ այլ անձի դեռևս մեղադրանք չի առաջադրվել»: