|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հայ-վրացական սահմանին՝ Նինոծմինդա-Բավրա անցակետում, երեկ բողոքի ակցիա անցկացնող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Նրանք առայժմ դադարեցնում են բողոքի ակցիաները եւ սպասում են ոստիկանության պատասխանին:
Դրանից հետո եթե պատասխանն իրենց չբավարարի, կդիմեն Կառավարություն եւ կվերսկսեն բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ջավախքցի երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել: Նրանք նշել էին, որ մինչեւ 27 տարեկան այն երիտասարդները, որոնք երկքաղաքացի են եւ ունեն հայկական անձնագիր, Ռուսաստանից վերադառնալիս Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում. կա՛մ պետք է զորակոչվեն հայկական բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվեն: