|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացանք Հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանտու Միքայել Ահարոնյանից:
Իսկ թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հիման վրա է քրեական գործը հարուցվել, կամ ո՞ր հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել փոխոստիկանապետին, Միքայել Ահարոնյանը չպատասխանեց` պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիք է:
Մ. Ահարոնյանը խոստացավ նաև, որ առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն հավելյալ տեղեկությունների վերաբերյալ: Իսկ թե «առաջիկա»-ն ի՞նչ ժամկետներ է ենթադրում, նույնպես չպատասխանեց: Միայն նշեց, որ քրեական գործը հարուցվել է մամուլի հրապարակումների հիման վրա և կապված է վերջին դեպքերի հետ: Մասնավորապես` մոտ մեկ ամիս առաջ տեղեկություններ հրապարակվեցին, որ Վալերի Օսիպյանի եղբորորդին դանակահարել է 22-ամյա տղայի, եւ որ փոխոստիկանապետը հանդիպել էր միջադեպի մասնակիցներից մեկի մորն ու փորձել համոզել, որ իր եղբորորդու կատարած հանցանքը նրա տղան իր վրա վերցնի: