Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանի դեմ ԱՄՆ Հայկական ֆորումի կողմից կազմակերպված ստորագրահավաքի հարցն օրեցօր ավելի է սրվում:
Բանն այն է, որ իրականում գոյություն չունեցող այդ կազմակերպությանը զորակցություն են հայտնել նաև ադրբեջանցիները, որոնք հայտարարել են, թե իրենք ևս միանում են այդ նախաձեռնությանը, քանի որ Տ. Սարգսյանը զավթողական երկրի ներկայացուցիչ է, և որպես ապացույց՝ համացանցում տեղադրել են նախկին վարչապետի զինվորական համազգեստով լուսանկարները՝ նշելով, որ նա եղել է Արցախում:
Այսպիսով, ինչ-որ մեկի նեղ անձնական շահով պայմանավորված այս խաղը Տիգրան Սարգսյանի դեմ, կամաց-կամաց թեքվեց մեր պետության դեմ, ազգային-պետական շահի դեմ: Թեև մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանական վերնախավում ևս ազգային-պետական շահը գիտակցողների դեֆիցիտ կա:
Հ Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ էլեկտրոնային փոստով նամակ է ստացել, որտեղ նշված է եղել, թե շնորհակալ են, որ նախարարը ևս միացել է Տ. Սարգսյանի դեմ կազմակերպված ստորագրահավաքին: Մինչդեռ ինքը Աշոտյանը, պնդում է, որ ոչնչից տեղյակ չէ: Սարքում են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։