|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նիստից առաջ:
Շանթ Հարությունյանը գիրկն էր նստեցրել որդուն` Շահենին, և նրան գուրգուրում էր, սակայն ուղեկցող ոստիկանները փորձեցին բաժանել նրանց: Ոստիկանները պատճառաբանեցին, որ իրենց խնդիրը օրենքը կատարելն է, ինչից հետո Շանթ Հարությունյանն ափերից դուրս եկավ և հայտարարեց, որ թքած ունի օրենքի վրա: Ապա քաշքշուկ սկսվեց նրա և ոստիկանների միջև, ինչից հետո Շանթին հեռացրեցին դահլիճից:
Շահենը փորձեց հոր հետևից գնալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին և սկսեցին քաշքշել նրան: Շահենին փորձեց հանգստացնել մայրը`ՙ Ռուզաննա Բադալյանը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: