|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր Երևանի ԳՈՒՄ-ի շուկայում վաղ առավոտից լարված միջադեպ է գրանցվել ոստիկանների և մսավաճառների միջև։ Միջադեպը կապվում է այն պահանջի հետ, որը պարտադրում է վաճառքի համար նախատեսված անասունների մորթը կատարել միայն հաստատված սպանդանոցներում։ Շատ մսավաճառներ դժգոհում են, որ մարզերում սպանդանոցներ չկան և դա ավելորդ ծախսերի և դժվարությունների պատճառ է դառնում, հատկապես փոքր տնտեսվարողների համար։
Տարեմուտի շեմին ոստիկանները միս են առգրավում, թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր սկսել։ Ի նշան բողոքի, քաղաքացիներից մեկը դիմել է ծայրահեղ քայլի՝ ինքնահրկիզման փորձ է արել։ Քաշքշուկ է սկսվել մսավաճառների և ոստիկանների միջև,բերման են ենթարկել 8 մսավաճառների։
Մանրամասն՝ տեսանյութում