|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը օգոստոսի 24-ի դատական նիստում մերժել է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ «Երկիր» օրաթերթի վերաքննիչ բողոքները եւ օրինական ուժի մեջ թողել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի հունիսի 8-ի վճիռը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, գործարար, հանրապետական Տիգրան Արզաքանցյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան` խնդրելով ամբողջությամբ բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0261/02/11 քաղաքացիական գործով 2011թ. հունիսի 8-ին կայացրած վճիռը եւ փոփոխել այն: Հայցվորը խնդրել էր «Երկիր» խմբագրություն» ՍՊԸ-ից բռնագանձել 3 միլիոն դրամ` որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ բռնագանձել 500 000 դրամ` որպես փաստաբանական ծառայության վճար:
Սակայն Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր»-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր մասնակիորեն: Համաձայն վճռի` «Երկիր» օրաթերթը պետք է պատգամավորին վճարի 280 հազար դրամ, որից 200 հազարը Տ. Արզաքանցյանի մասին Հրանտ Բագրատյանի «լակոտ» արտահայտությունը տպագրելու, իսկ 80 հազարը` դատական ծախսերը փոխհատուցելու համար: