Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական և մեծահասակների հավաքականները համատեղ մարզում են անցկացնում Ծաղկաձորում:
Հավաքի ընթացքին անձամբ հետևում էր բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով yerkir.am-ի հետ զրույցում խոսեց ընդհանուր հավաքի և դրա նպատակների մասին:
«Մեծահասակները և երիտասարդները համատեղ մարզում են անցկացնում, քանի որ յուրաքանչյուր երիտասարդ վաղը համալրելու է մեծահասակների հավաքականը: Տարբերություն դնել պետք չէ` մեծահասակները կօգնեն երիտասարդներին, երիտասարդները՝ մեծահասակներին: Դեպքեր են լինում, երբ 17 տարեկան բռնցքամարտիկը դառնում է օլիմպիական չեմպիոն: Այսինքն` սա այն տարիքն է, երբ երիտասարդները լիարժեք պատրաստ են կռվել մեծահասակների մեջ: Տարանջատել չի կարելի: Հաջորդ հավաքի համար ծրագրերը փոխվելու են: Հայաստանի առաջնությունից հետո երիտասարդներն ունեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, իսկ մեծահասակները չունեն ո՛չ աշխարհի առաջնություն, ո՛չ էլ՝ Եվրոպայի: Այսինքն` մարզման մոտեցումները կփոխվեն: Եթե երիտասարդները չմեկնեն միջազգային մրցաշարի, նրանցից շատերը կմասնակցեն Հայաստանի և՛ մեծահասակների, և՛ երիտասարդների առաջնությանը: Դա մի մեծ խնդիր չի: Ոչ մի արտաքին խնդիր չի կարող ազդել հավաքականի վրա: Հավաքականը շարունակում է իր բնականոն աշխատանքը»,- ասաց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը: