Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Սեպտեմբերի 4-ին կառավարությունը նախատեսում է թույլատրել «ԲԻԳԱ» հայ-հոլանդական ՀՁ ՍՊ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2015 թվականի օգոստոսի 14-ը:
Այդ ընթացքում ընկերությունը «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծել է 1 միլիոն 648 հազար դրամ մաքսային արժեքով 19400 հատ ստվարաթղթե գոֆրո արկղեր եւ 1 միլիոն 534 հազար 808 դրամ մաքսային արժեքով' 213 հատ պլաստմասսայե տուփեր, որոնց համար մաքսային ռեժիմը պետք է երկարաձգվի 1 տարի ժամկետով:
Ընկերություն մասնագիտացած է շամպինիոն տեսակի բարձրորակ սնկի, ելակի և ազնվամորու արտադրության մեջ: Արտադրությունը կազմակերպած է հոլանդական ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա, և արտադրական գործընթացները ամբողջովին հսկվում են համակարգչային եղանակով: Արտադրության համար անհրաժեշտ հումքը ներմուծվում է Հոլանդիայից, իսկ արտադրատեսակներն իրացվում են տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ:
Ըստ ծրագրի' ընկերության կողմից արտադրված արտադրանքը' շամպինիոն տեսակի սունկը և ելակը, արտահանվում են ԱՄէ «MIRAK TRADING» LLC-ին' իրենց իսկ կողմից արտադրված և ընկերությանը նախապես ուղարկված ստվարաթղթե արկղերով: Նշված արկղերն ընկերությունը ներմուծել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, սակայն, հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված շոգ եղանակների հետևանքով ապրանքի պահպանման ջերմաստիճանային պայմանների հետ կապված խախտումները, ընկերությունը խիստ նվազեցրել է արտահանման քանակները, որի արդյունքում չեն արտահանվել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված արկղերն ու տուփերը:
Հաշվի առնելով, որ ընկերության գործունեությունը համահունչ է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած' արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանը և հիմք ընդունելով ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան դրույթը, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարությունների դրական դիրքորոշումները և ընկերության ծրագրային նկարագրի ամփոփ գնահատականը' էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում թույլատրել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը դիմողի կողմից խնդրարկված' մեկ տարի ժամկետով:
Այսինքն' կառավարությունը ընկերության կողմից իրականացվող գործունեության կայունությանը և շարունակականությանը նպաստելու նպատակ ունի և գտնում է, որ այս նախագծի ընդունումն ու ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը կբացառի ընկերության ֆինանսական վիճակի վատթարացումը և կնպաստի ընկերության ծրագրի բարեհաջող իրականացմանը: