Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մաքսային միության երկրներում կարող են արգելվել կեդերը, բալետկաները և բարձրակրունկ կոշիկները՝ կապված այն վնասի հետ, որ նրանք ներկայացնում են առողջությանը. հայտնում է Известия-ն:
Справедливая Россия կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևը համապատասխան դիմումով դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին: Նա պահանջում է ՄՄ-ի տեխնիկական կանոնակարգում նոր օրթոպեդիկ պահանջներ ներկայացնել կոշիկին, ինչը կարող է հանգեցնել տակացուներով ու բարձրակրունկ կոշիկի արգելմանը:
Միխեևը վիճակագրություն է մեջբերել, որի համաձայն` բնակչության 40%-ը տառապում է հարթաթաթությունից և այս տարի շատ տղաներ, հարթաթաթությամբ հանդերձ, զորակոչվել են Ռուսաստանում, քանի որ առողջ մարդ գտնել ուղղակի հնարավոր չէ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունում Известия-ին ասել են, որ հանձնաժողովը դիտարկում է ցանկացած առաջարկ եւ, կախված հիմնավորումից, համապատասխան փոփոխություններ իրականացնում կանոնակարգում: