Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Հայ գիրք» գրախանութում ՀՅԴ խմբակցության քարտուղար, գրող Աղվան Վարդանյանն ընթերցեց իր «Ելք երկրից» ժողովածուի որոշ բանաստեղծություններ:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն առաջին հերթին ողջունելի համարեց Վարդանյանի` ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին պաշտպանողներին բանաստեղծությամբ պատասխանելու միտքը: Գրականագետի հավաստմամբ` մենք հրաշալի մի պատկեր ունեցանք, երբ պատգամավոր գրողը ոչ թե քաղաքական գնահատական է տալիս, այլ միանգամից հնչեցնում է իր` գրողական խոսքը` բանաստեղծության տեսքով: Սա, Նիկողոսյանի կարծիքով, լավ նախադրյալ է:
«Վարդանյանն, իրոք, հնչեցնում է գրողի, մտավորականի խոսք: Նրա «Ելք երկրից» ժողովածուի գոյությունը ոչ միայն լավ պոեզիայի ներկայություն է մեր գրական դաշտում, այլ նաև բանաստեղծական խոսքին մոտենալու, այդ խոսքը մաքուր ու անարատ հնչեցնելու կերպն է արծարծում: Շատ կարևոր ձեռքբերում է, որ 2014-ին մեր գրական անդաստան վերադարձրինք Աղվան Վարդանյանին»,-ասաց Նիկողոսյանը:
Վարդանյանն էլ, իր հերթին, նշեց, որ գրականությունն ու քաղաքականությունն իրար չեն սիրում:
Մանրամասները` տեսանյութում, ֆոտոռեպորտաժն` այստեղ: