Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես սովորաբար չեմ մեկնաբանում ՔՊ-ականների, այդ թվում ԱԺ-ի նախագահի անունով մարդու ասածները, ես խորապես համոզված եմ, որ կգա ժամանակը, երբ նույն գործողությունները կկատարվեն ՔՊ-ականների հանդեպ, հասարակությունը որևէ բան չի ունենա։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Հասարակության անունից խոսելը իրենց հիվանդությունն է։ Հիմա, ես քիչ առաջ լսում էի հարցերը, ելույթները, ես Ձեզ կառաջարկեմ կողք կողքի դնել հարց տվողների, ելույթ ունեցողների նկարները, անունները գրել և կտեսնեք ամբողջ ողբերգության պատկերը։ Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Արսենյան, Արփի Դավոյան, այդ շարքը, նկարները դրեք իրար կողքի և տեսեք, թե ովքեր են այսօրվա մեր իշխանության ներկայացուցիչները։ Եթե սրանք են մեր իշխանության պատկերը, ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այս իշխանության բերած հակասումը, ավերումը 180 աստիճան, պարզ է, մենք իրենց ասելու ոչինչ չունենք․ «Նույն վարչապետ ասվածին, մյուս հարցերին մասնակցում ենք, քննարկում ենք։ Քիչ առաջ Դուք ինձ ասում էիք, որ հարց կտամ Թուրքիային օգություն ցուցաբերելու մասին, Դուք մի պահ հիշեք 44-օրյայի ժամանակ այս մարդու տասնյակ ասածները Թուրքիային դատապարտելու մասին ու հիմիկվա արածները։ Շատ բան պետք չէ ճանաչելու համար մարդու բնույթը և իշխանության բնույթը, այս մարդու բնույթը այդպիսին է։ Հիմա տեսեք երկրաշարժ է, մարդիկ են զոհվում, երեխաներ, երկրաշարժ եղավ նաև Իրանում, ես չեմ հիշում, որ նրանք ցավակցական նույնիսկ մի բան ասեն Իրանի վերաբերյալ։ Սա ինչ է նշանակում, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են։ Ես խոսեցի մարդասիրական կողմի մասին, բայց ինչպես կարելի է Իրանին չցավակցել, իսկ Թուրքիային օգնել, ասել ամենավերջին բաները, հետո սկսել սիլի-բիլի անել Թուրքիայի հետ»,- ավելացրեց պատգամավորը։
Ընդդիմադիր գործիչը նշեց, որ դեմ չէ օգնությանը, բայց չի կարելի այսօր մի բան ասել, հետո անել լրիվ դրա հակառակը․ «2020թ․-ի պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ ինչ ասես ասել է, դրանից հետո Ադրբեջանի հետ սկսեցին խաղաղություն խաղալ, սկսեցին Թուրքիային սիրաշահել, որ Թուրքիայի միջոցով հասնել խաղաղության։ Բնույթն է այդպիսին, տեսակն է այդպիսին, զիջող են, անկարող են»,- նշեց նա։
Հարցին, թե ընդդիմությունը մինչև հիմա չի կարողանում իշխանության հախից գալ Աղվան Վարդանյանը ասաց․
«Ես այդ մասին խոսել եմ բազմիցս,Դուք անգիր հիշում եք ընդդիմության ձեռնարկած և փողոցային պայքրը և աշխատանքները, այո՛, տասնյակ անգամ ասել ենք, որ չի հաջողվել, և դա ընդդիմության ոչ կազմակերպված, ոչ համախմբված աշխատանքի արդյունքն է։ Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը պետք է մնա այս վիճակում։ Մեղադրել միայն «Հայաստան» դաշինքնին կամ միայն երկու խմբակցություններին արդար չէ։ Արցախի հետ կապված հայտնել ենք մեր տեսակետները, քննարկումներ են միշտ տեղի ունենում, կապը միշտ կա Արցախի հետ, վստահ եմ, որ արցախցիները դիմանալու են, բայց մի բան ասեմ, ընդդիմությանը քննադատողները, լրագրողները, 90 օր է ընդդիմությունը փողոցում չէ, պառլամենտում այս կամ այն չափով։ Խոսում էին ընդդիմության պառլամենտության ձախողման մասին, խոսում էին, եթե նրանք չլինեն մենք կգանք․ ո՞ւր են, համեցեք դաշտը ազատ է»,- ասաց նա։