|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Asparez.am-ը գրում է, որ Գյումրիի փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետի պաշտոնը թողնելու եւ իր անձնական փաստաբանական գրասենյակը հիմնելու մասին: «Որեւէ կերպ կապված չի աշխատանքից ազատելու կամ, ինչպես երբեմն փորձում էին գրել, աշխատանքից հեռացնելու հետ: Մենք պ. Բալասանյանի հետ շատ փոխըմբռնումով եւ լավ աշխատանք ենք կատարել, ինչպես մինչեւ քաղաքապետարան տեղափոխվելը, այնպես էլ՝ քաղաքապետարանում»:
«Գ.Մալխասյանի մեկնաբանմամբ, երբ իր համար հասունացել է իրավիճակ՝ այլ աշխատանքի տեղափոխվել, ինչը բացատրել է ու նաեւ հիմնավորել քաղաքապետի մոտ.«Բավականին բացատրելուց հետո, Բալասանյանը, ըմբռնումով մոտենալով, ընկալելով, որ դա անհրաժեշտ է՝ համաձայնեց ստորագրել իմ ազատման դիմումը»,-նշեց Գ.Մալխասյանը:
Արդեն նախկին փոխքաղաքապետի եւ լրագրողների հետ հանդիպման մանրամասները քիչ ավելի ուշ»,- գրում է կայքը: