|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Սեպտեմբերի 15-ին Դավիթաշենի կամուրջը կհանձնվի շահագործման:
«Թեեւ պայմանագրային պարտավորությունները լրանում են հոկտեմբերին, սակայն մենք կապալառուին առաջարկել ենք աշխատանքներն ավարտել մինչեւ սեպտեմբերի 15-ը»,- այսօր լրագրողներին տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը`հավելելով, որ վերակառուցման աշխատանքներն իրականացնում է ոլորտում մասնագիտացած «Կամուրջշին» ընկերությունը:
«Դավիթաշենի կամուրջը բավականին բարդ կառույց է, եւ այնտեղ ամեն շինարար չէր կարող գլուխ հանել: Կարող եմ ասել, որ իսկապես որակյալ աշխատանք է իրականացվում»,- նշեց նա:
Նշենք, որ Դավիթաշեն կամրջի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է 565 մլն դրամի պայմանագրային աշխատանքների շրջանակներում:
Կ. Արեյանը նաեւ տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են նաեւ մայրաքաղաքում առկա մյուս կամուրջների նորոգման աշխատանքները: Դրանց բարեկարգումը կշարունակվի նաեւ հաջորդ տարի: