Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վաղվա նիստին կառավաչությունը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը կհատկացնի 61 միլիոն 969.9 հազար դրամ, անտառապատման աշխատանքների համար:
Այդ թվում` նախատեսվում է անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար տարածքի վրա անտառապատման աշխատանքների իրականացման համար տրամադրել 4 միլիոն 167.9 հազար դրամ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար` 16 միլիոն 297.18 հազար դրամ, «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար` 19 միլիոն 745.62 հազար դրամ, «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար` 17 միլիոն 311.33 հազար դրամ:
Նախատեսված ամբողջ գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա կտրամադրվի Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին: Հատկացված գումարից 4 միլիոն 447.9 հազար դրամն էլ կուղվի Հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելուն: