Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն ամփոփեց 2016 թվականը և իր աշխատանքի երեք ամիսը: Նա նախ նշեց, որ նախարարությունը տարբեր գործընթացների արդյունքում տնտեսել է 740 միլիոն դրամ, որի արդյունքը տեսանելի կլինի 2017-ին:
Նշենք, որ ասուլիսը տեղի էր ունենում ոչ թե նախարարությունում, այլ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում՝ ֆուրշետով:
Լրագրողները հետաքրքրվեցին` այդ ի՞նչ միջոցներով է վարձակալվել ամենաթանկ հյուրանոցներից մեկի սրահը: Նախարարը պատասխանեց, որ իր անձնական միջոցներով է վարձակալել, քանի որ նախարարությունը տեղ չի ունեցել` լրատվամիջոցների մեծաթիվ ներկայացուցիչներին տեղավորելու համար:
«Իմ անձնական միջոցներից վճարել եմ 888 հազար դրամ այս սրահի և ֆուրշետի համար: Նախընտրել եմ այս դահլիճը, որ ավելի ազատ լինենք, ավելի լավ պայմաններ լինեն լրագրողների համար: Սա իմ անձնական որոշումն է եղել: Եթե ուզում եք, կարող եմ ներկայացնել իմ քարտային վճարը»,- ասաց նախարարը:
Լրագրողների հարցին, թե եթե նման միջոցներ ունի, որ կարող է թանկարժեք սրահ վարձակալել, ուրեմն նրա ինչի՞ն է պետք նախարարի պաշտոնը:
Նախարարը պատասխանեց, որ ինքը մինչև նախարար դառնալը հաջողությունների է հասել բիզնեսում և ստացել իր գիտելիքներն ու կարողությունները պետական պաշտոնում օգտագործելու հնարավորություն: «Ժամանակի ընթացքում դուք կգնահատեք իմ կատարած աշխատանքը»,- ասաց Մարտիրոսյանը: