կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 18:53
Հասարակություն

Մոտ 118,5 միլիոն դրամ` անձնագրերի ու անձը հաստատող քարտերի համար

Մոտ 118,5 միլիոն դրամ` անձնագրերի ու անձը հաստատող քարտերի համար

Վաղը կառավարության հաստատմանը կներկայացվի ԿԱ ոստիկանությանը նախատեսված ապրանքների ձեռքբերումը հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և/կամ առավելագույն գները գերազանցող գներով ձեռք բերելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծ:

 

Ըստ այդմ' նախատեսվում է անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման, տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների իրականացման, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիանեների ներդրման, կենսաչափական տվյալներով անձնագրային համակարգի պահպանման եւ սպասարկման նպատակով մոտ 118 միլիոն 495 հազար դրամի պետական գնումներ իրականացնել:

 

Ըստ հավելվածների` ոստիկանության կողմից պետք է ձեռք բերվեն 20 հազար 463 դրամ արժողությամբ 844 հատ անձնագրեր, էլի անձնագրեր, որոնց քանակը չի նշվում, բայց արժեքն արդեն 20 հազար 938 դրամ է, 3018,5 դրամ արժողությամբ անձը հաստատող քարտեր' քանակը նշված չէ, և 3088,7 դրամ արժողությամբ' էլի անձը հաստատող քարտեր, որի քանակը նույնպես նշված չէ: