Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Սեպտեմբերի 4-ի նիստի ժամանակ կառավարության հաստատմանը կներկայացվի 2014 թվականի ամառային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 61 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով 2014 թվականի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 9 միլիոն 150 հազար դրամ գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:
Կառավարության որոշմամբ ստեղծված Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի որոշումներով' սույն թվականի ամառային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության է ուղարկվե,լ ընդհանուր առմամբ, 61 քաղաքացի, որոնք իրենց ծառայությունն են անցնելու կառավարության որոշմամբ նախատեսված վայրերում' դրանք, բացի Վայոց Ձորից, մնացած մարզերի մարզպետարանները, Երեւանի քաղաքապետարանն ու տարածքային կառավարման նախարարությունն են:
«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի հեռավորությունը այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից 30 կմ-ը գերազանցելու դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին պետք է վճարվի փոխհատուցում, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.1. մասի համաձայն` այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամuական դրամական բավարարում' մինչև 30000 դրամի չափով:
Հանձնաժողովի կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված քաղաքացիների հաշվառման վայրերի և ծառայությունն անցնելու վայրերի միջև եղած հեռավորությունը չի գերազանցում 30 կմ-ը, հետևաբար այդ ծառայողներին կվճարվեն միայն օրենքով նախատեսված դրամական բավարարման գումարները:
Որոշման նախագծով կսահմանվի նաեւ, որ նշված մարմինները (բացառությամբ տարածքային կառավարման նախարարության) այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով, իսկ տարածքային կառավարման նախարարությանը տրամադրված գումարները պետք է փոխանցվեն Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար: