|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Վաղվա նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված` առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման համար գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում 50 միլիոն 650 հազար դրամ հատկացնելու որոշման նախագիծը:
Նախագծի նպատակը նախատեսվող հակահեղեղային միջոցառումների ծավալների ու դրանց արժեքների ճշտումն է, որի արդյունքում կկազմվեն Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, Կավարտ, Հովվաջուր գետերում, Բռնակոթի և Վերիշենի հեղեղատարներում հակահեղեղային աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը միայն:
Այս որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նշվում է ներկայացվող նախագծում, պայմանավորված է նախատեսված հրատապ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ապահովմամբ: