Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքել է տեղեկություններն այն մասին, թե հնարավոր է` ինքն առաջիկայում Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվի:
«Ինձ հետ նման որեւէ խոսակցություն չի եղել: Վերջին օրերի այս բոլոր խոսակցությունների մեջ ճիշտը միայն այն է, որ փետրվարի 1-ին լրանում է իմ պաշտոնավարման ժոմկետը, եւ ըստ գործող օրենքի` ես այլեւս չեմ կարող առաջադրվել այդ պաշտոնում»,- ասել է Հարությունյանը:
Հիշեցնենք, լուրեր էին պտտվում, թե Հարությունյանին այդ պաշտոնում կարող է փոխարինել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը կամ «Շարմ» հոլդինգի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը: Արզումանյանը երեկ հայտարարել է, թե բամբասանքներ չի մեկնաբանում, իսկ Ջաղինյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին ասել է, թե իր անվան շուրջ խոսակցությունները մի քանի տարի է` շրջանառվում են, բայց իրեն նման առաջարկ չի եղել:
«Եթե առաջարկեն, կմտածեմ: Կարծում եմ` սա շատ պատասխանատու եւ հետաքրքիր պաշտոն է, եւ պիտի հասկանամ, թե որքանով կարող եմ այդ պաշտոնը ստանձնելուց հետո այդ աշխատանքը կատարել»,- ասել է Ջաղինյանը: