Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել։
Նշենք, որ տասնյակ աշխատակիցներ այսօր նրանից պահանջել են հրաժարական տալ և ժամանակ էին տվել մինչև ժամը 16։30-ը։ Մարկ Գրիգորյանը խոստացել էր մտածել մինչ այդ ժամը և պատասխան տալ։
Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ երեկ գործադուլ անելու վերաբերյալ հայտարարություն Էին տարածել՝ պահանջելով գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հրաժարականը։
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել էր Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն 2017 թվականին: