|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Զինադադարի կնքումից ի վեր, երեկ, թերևս, առաջին անգամ հայ-նախիջևանյան սահմանի մարտական հենակետերում զգալի կորուստներ տվեց հայոց բանակը: Սակայն երեկվա միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն: Այս միջադեպի արմատները և ըստ այդմ արդեն հեռուն գնացող ծրագրերը, կարելի է ասել, սկսվում են 2013թ. դեկտեմբերի 20-ի՝ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանից, որով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո և, փաստորեն, կարելի է ասել, որ սա որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս է:
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշել է. «Նախկինում Նախիջևանի կողմում եղել են կրակոցներ, բայց դրանք շատ քիչ են եղել՝ համեմատած ղարաբաղյան ճակատի հետ: Եթե արդեն երկու զոհ ունենք, նշանակում է՝ սա արդեն վտանգավոր է, քանի որ Նախիջևանն ամբողջական Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան»: Տեսնենք, թե ինչ համարժեք հարված կլինի հայկական կողմից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։