|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
«Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ»,-այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՏԿԵ նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը:
Նա նշել է, որ ջրհեղեղի հետևանքով ընդհանուր առմամբ մոտ 17 կամուրջ է փլվել։
«Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ ունենք, որ բավականին խոշոր կամուրջներ են, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվեն դրանց վերականգնման համար»,-ասել է նա՝ ավելացնելով, որ կամուրջների փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մի շարք բնակավայրերի հետ:
Նրա խոսքով, Դեբեդ գետի մակարդակն իջել է, ինչը հնարավորություն է տալիս պոմպերի միջոցով բակեր լցված ջուրը տեղափոխել գետ։