Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Քննարկվում է Ադրբեջանի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը: Ադրբեջանական apa.az կայքի հաղորդմամբ` այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Այստեղ գոյություն չունեն արգելքներ: Համարում եմ, որ այս համաձայնագրերին Ադրբեջանի մասնակցությունը տրամաբանական կլիներ»,- ըստ apa.az-ի` ասել է Ուլյուկաևը: Նա հավելել է, որ քննարկվում են այդ միություններին Ադրբեջանի ինտեգրման բոլոր ձևերն էլ:
Ալեքսեյ Ուլյուկաևը նշել է, որ Ադրբեջանն օգտվում է ԱՊՀ ազատ առևտրի գոտուց: «Բայց պետք է առաջ շարժվել: Եվրասիական տնտեսական միությունը միայն ազատ առևտրի շուկա չէ: Այստեղ նաև հաշվի են առնվում ծառայությունների մատուցումը, ներդրումներ անելը, աշխատուժը, ինչը նշանակում է բիզնեսի պաշտպանություն»,- ըստ ադրբեջանական կայքի` ասել է նա: