Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանը պատրաստ է արդյունաբերական կոոպերացիա զարգացնել ՌԴ ձեռնարկությունների հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են հաստոցաշինությունը, մեքենաշինությունը և ռադիոէլեկտրոնիկան: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` այդ առումով կան լավ, մեծ հնարավորություններ:
«Պետք է հաշվի առնել, որ հայերի երկու երրորդը բնակվում է Հայաստանից դուրս: Նրանք լավ ինտեգրված ենք այն հասարակությանը, որտեղ բնակվում են, և լավ արդյունքների են հասնում, այդ թվում` արդյունաբերության ոլորտում: Նրանք հետաքրքվում են մեծ շուկաներով»,- ասել է ՀՀ նախագահը:
Սարգսյանի խոսքով` արդեն ստեղծվել են մի քանի համատեղ ձեռնարկություններ: «Երբ խոսում եմ արդյունաբերական կոոպերացիայի զարգացման մասին, նկատի ունեմ ժամանակակից մրցունակ արտադրանքի թողարկումը»,- հավելել է ՀՀ նախագահը: