|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ-ն կպաշտպանի Հրայր Թովմասյանի թեկնածությունը` որպես ՍԴ նախագահ. խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով տարիներ առաջ իր ու Հրայր Թովմասյանի միջև տեղի ունեցած տարաձայնություններին՝ Ռուստամյանն ընդգծեց, որ այդ կոնֆլիկտն անձնական դաշտ չի տեղափոխվել։ «Տարիներ առաջ ինչ տեղի է ունեցել, տեղի չի ունեցել անձնական հարաբերությունների դաշտում։ Ոչ ոք այդպես էլ չի ուզում դա հասկանալ։ Դա կատարվել է զուտ քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ»,- հայտարարեց նա։
Ռուստամյանը կարևորեց Հրայր Թովմասյանի գործոնը Սահմանադրության փոփոխությունների հարցում, հայտարարեց, որ նա այդ փոփոխությունների ճարտարապետներից է, և որ ՍԴ նախագահի պաշտոնում նա պետք է հետամուտ լինի դրանց կյանքի կոչմանը։ «Նա այն ճարտարապետներից մեկն է, որը սահմանադրական փոփոխությունների հարցում մեծ դեր է ունեցել և, գտնվելով այդ պաշտոնում, պարտավոր է հետևել Սահմանադրության տառն ու ոգին պաշպանելուն»,- ասաց նա։
Նշենք, որ ՍԴ նախագահի ընտրությունները խորհրդարանում տեղի կունենան վաղը` ժամը 10:30-ին: