|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ իր թիմը ցանկանում է ձեռք բերել «Տորինոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին:
Հիշեցնենք, որ վերջին մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը դարձել է Ա սերիայի լավագույն ռմբարկուն՝ խփելով 22 գնդակ:
«Հարձակվողները, որոնց ես ուզում եմ, թանկ են, որովհետև լավագույններն են: Մենք անելու ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի Իմոբիլեն «Բորուսիա» տեղափոխվի»,- Կլոպի խոսքերն են մեջբերում իտալական ԶԼՄ-ները:
Հավելենք, որ «Տորինոն» և «Յուվենտուսը», որոնք ֆուտբոլիստի տրանսֆերի իրավունք ունեն, պահանջում են 25 միլիոն եվրո: Մինչդեռ դորտմունդյան թիմը պատրաստ է վճարել միայն 16 միլիոն: