Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արդյունքը պարզ է»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Գորիսի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ հարցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, հետո ավելացրեց. «Խնդիր չունի, էլի»:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուներից մնացել է երկուսը` ՀՀԿ թեկնածու, Սուրեն Խաչատրյանի հովանավորյալ Վաչագան Ադունցը և անկուսակցական Հրայր Յոլյանը: Գորիսի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 8-ին:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե` Ձեր հովանավորյալը խնդիր չունի՞, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց, որ նա բոլորի թեկնածուն է: «Ո'չ ախպերս ա, ո'չ հորեղբորս տղեն, ո'չ հորքուրիս տղեն, ո'չ էլ արյունակցական կապ ունեմ հետը»,- նաեւ հայտարարեց նա:
Լրագրողների այն հարցին, թե` ընկերներ էլ չե՞ք, պատասխանեց. «Ինքն իմ տարիքին էլ չի, որ ընկերներ լինենք, հարգված մարդ ա»:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք փաստել, որ Սուրեն Խաչատրյանը ցանկանում է պաշտոնի վերադառնալ, նա պատասխանեց. «Խի պաշտոնի չե՞մ հիմա: Խաչատրյան Սուրիկը դա մեծ պաշտոն ա»:
Մեր ճշտող հարցին` Երևանո՞ւմ Սյունիքո՞ւմ, թե՞ ՀՀ-ում է նա բարձր պաշտոնի, արձագանքեց. «Եվ ընդհանրապես»: