Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 217 030 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 2 տոկոսով:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնեցին, որ 2019թ. ապրիլին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 2 տոկոսով: Եթե 2018թ. ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 200 707 ուղևոր, ապա 2019թ ապրիլի ցուցանիշը կազմում է 205 419 ուղևոր:
2019 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 611 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12 070 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 4 տոկոս:
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 795 605 մարդ, որը 7.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: