կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 14:22
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը պատրաստ է ներողություն խնդրել

Հովիկ Աբրահամյանը պատրաստ է ներողություն խնդրել

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով Հովիկ Աբրահամյանին, ասաց, որ կառավարության ծրագրում նշված է 5 տոկոս տնտեսական աճի մասին` որպես թիրախ և նվազագույն շեմ, բայց նվազագույն շեմը սահմանել է Սերժ Սարգսյանը` ասելով, որ 2013-2017թթ. եթե կառավարությունը տարվա արդյունքով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: «Հիմա սա ի՞նչ է՝ Ձեր հրաժարակա՞նը»,- հարցրեց պատգամավորը:

 

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս հարգել նախագահի ինստիտուտը` անկախ այն բանից` ով է նախագահը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը եղել է քաղաքական գնահատական, քաղաքական հայտարարություն, որ Հայաստանի տնտեսության զարգացումը միայն Հայաստանում տեղի ունեցող երևույթներով չէ պայմանավորված, այլ կախված է նաև, ցավոք սրտի, Ռուսաստան, Ուկրաինա, համաշխարհային ճգնաժամ և այլն, և այլն»:

 

Նա նշեց, որ կառավարությունը միջնաժամկետում խնդիր է դրել ապահովել 5 տոկոս տնտեսական աճ: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում դա կառավարությանը կհաջողվի, եթե լինի համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ:

 

«Մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել, կարծիքներն ու խորհուրդները լսել` առանց մեծամտության համախմբելով բոլոր քաղաքական ուժերին: Եվ չպետք է մոռանանք տարածաշրջանային խնդիրները, Ղարաբաղի խնդիրը, անվտանգության խնդիրը: Բայց նույն քննադատությունը լավ բան չի բերի մեր ժողովրդին: Կընդունեմ բոլոր ողջամիտ քննադատությունները, նույնիսկ պատրաստ եմ ներողություն խնդրել սխալների համար»,- ասաց վարչապետը: