Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պետական գործիչների երիտասարդական դպրոց» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հետևյալ մամուլի հաղորդագրությունը.
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության աշխատակազմի նախաձեռնությամբ 2014թ.-ի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման «Հարսանիքը լեռներում» գործողության սկզբի օրը, կազմակերպվեցին հանրօգուտ աշխատանքներ Եռաբլուր պանթեոնում և մոմավառություն՝ Սրբոց Նահատակաց եկեղեցում:
Հայաստանյան երիտասարդական կազմակերպություններին ուղղված մեր կոչին՝ համատեղ մասնակցելու և միասնաբար իրականացնելու այդ աշխատանքները, արձագանքեց միայն «Աբովյան քաղաքի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ն, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նրա ղեկավար Վեներա Գյուլինյանին:
Այս միջոցառման մասին շարադրված ցանկացած բառ և որոնված միտք անկարող է նկարագրել այն զգացումները, որոնք տիրել էին ողջ պանթեոնով մեկ, որևէ մեկն ի զորու չէ բացատրել այն հոգեկան ապրումները, երբ որևէ շիրիմի մոտ աշխատանքներ տանելիս մոտենում էին նրա ծանոթները կամ ծնողները և ասում. «Մեր տղան է.... Շնորհակալ ենք երեխեք ջան»:
ՀԱՀԳԲ (ASALA) մարտիկների շիրիմների մոտ մեր աշխատանքների ընթացքում պանթեոն այցելած և բազմաթիվ մարտական պարգևների արժանացած սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը, ոգևորվելով մեր նախաձեռնությունից, ևս միացավ մեզ, իսկ վերջում նաև կազմակերպեց փոքրիկ դասախոսություն՝ Արցախյան գոյամարտի և իհարկե, իր մարտական ընկեր Կարո Քահքեջյանի մասին ուշագրավ պատմություններ պատմելով:
Օրվա ավարտին, երբ մեր միասնությունը խորհրդանշող հուշարձանի մոտ հոգնած զրուցում և մեր տպավորություններով կիսվում էինք միմյանց հետ, իր տիկնոջ հետ պանթեոն այցելեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հուշարձանին ծաղիկներ տեղադրելուց հետո նա սիրալիր մոտեցավ մեզ և տեղեկացավ մեր ՀԿ-ի այսօրվա ակցիայի մասին: Վերջում որպես պետական գործիչների և քաղաքական գործչի համար հաճելի հուշ մենք լուսանկարվեցինք:
Վստահ ենք՝ Մայիսի 9-ին, ովքեր կայցելեն Եռաբլուր, կնկատեն, որ մեր տղաները բոլորն էլ պատրաստ են նրանց ընդունելու՝ իրենց հպարտ տեսքով, զինվորականին հատուկ կեցվածքով և մաքուր հարդարանքով: Երախտապարտ ենք Ձեզ, հերոսներ.. Լույս ձեր բոլորի շիրիմներին և հույս ու հավատ՝ ձեր ընտանիքներին...