Նորանշանակ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը չի ցանկանում պատասխանել լրատվամիջոցների հարցերին: Ցանկացած հարց նա որակում է որպես ծավալուն, և ասում, որ «ոտի վրա նման հարցերի չի կարող պատասխանել»: Իսկ նրա թիկնապահը պարզապես ձեռքի մի շարժումով հրում է միանգամից երկու լրագրողի, մունաթ գալով, թե «Շնորհք ունեցի»:Շնորհքի մասին խոսող թիկնապահների պահվածքին չէր խանգարի, որ շեֆն ուշադրություն դարձներ: