կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 13:30
Քաղաքական

Փոխարտգործնախարարն առաջարկում է թողնել դիվանագետի խղճին

Փոխարտգործնախարարն առաջարկում է թողնել դիվանագետի խղճին

Այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը, թե պետք է չեզոքացնել այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք սեպ են խրում հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերությունների մեջ, ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը հայտարարեց, որ ԱԳՆ-ն այս հարցում չի լռել` ԱԳՆ մամուլի քարտուղարը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել:

 

«Դիվանագետն ունի՞ նման արտահայտություն անելու իրավունք, թե՞ ոչ, դա արդեն թողնենք դիվանագետի խղճին»,- ասաց նա

 

Իսկ արդյո՞ք այդ հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ է, այս առումով փոխարտգործնախարարը նշեց, թե դժվար է գնահատել, դեսպանն, իհարկե, ազատ է իր գործունեության մեջ, իսկ եթե խոսքը Հայաստանում տեղակայված կազմակերպությունների մասին է, ապա Սերգեյ Մանասարյանը չի կարծում, թե դա կարող է միջամտություն համարվել: «Դեսպանը հայտնեց իր կարծիքը, որի համար ստացավ պատասխանը»,- հավելեց նա:

 

Ի դեպ, փոխարտգործնախարարն այնքան արագ հեռացավ, որ լրագրողներն անգամ չհասցրեցին Ուորլիքի երեկվա ելույթի մասին հարցնել: