|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերապաչանոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքը:
«Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային մի շարք արդիական հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին՝ Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադար, սակայն Ադրբեջանը համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։