Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հին Երևան» ծրագիրը ոչ ոք քննարկման չի դրել և ոչ ոք դրական որոշում չի տվել ծրագրին. այսօր լրագրողներին ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նա նշեց նաև, որ անգամ քաղաքաշինության նախարարությունում «Հին Երևան» նախագիծը քննարկման չի դրվել, բայց հիմա այն ներկայացնում են վարչապետին և խոսում ներդրումների մասին: Ըստ Մինասյանի` սխալ է` հին շենքերը քանդել ու հետո իրար վրա շարել, մոլի տեսք ստանալ ու անունը դնել «Հին Երևան»:
«Ամբողջ աշխարհը կծիծաղի մեզ վրա, այդ ի՞նչ ծրագիր է` հին շենքերը քոքահան անել ու հետո այլ տարածքում իրար գլխի՞ լցնել: Երբ արժեքավորը քանդում են ու փոխարենը նորը կառուցում, այդ նորը, որքան էլ լավը լինի, միևնույն է, չի ունենալու այն արժեքը, ինչ նախորդը: Մենք մի ձեռքբերում ունենք, որն աչքի լույսի պես պետք է պահպանենք` Թամանյանի հատակագիծը, որից տարիների ընթացքում շեղումներ եղել են, բայց հիմա արդեն հենց հատակագիծն ենք աղավաղում` բոլոր առումներով»,- ասաց Մինասյանը: