կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 15:54
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ հակամարտության մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝  ԼՂ հակամարտության մասին

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Ռուսաստանը սերտորեն համագործակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի  հիմնական գործունեության ուղղությունների ու արդյունքների և միջին հրատապության հեռանկարների մասին` 2013-ի զեկույցում:

 

«Համատեղ ջանքերի շնորհիվ  սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել ադրբեջանա-հայկական ամենաբարձր մակարդակով շփումների վերականգնման վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:

 

Նշվում է նաև, որ ՌԴ-ն կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ  ԱՊՀ երկրների տարածքում հակամարտությունների դիվանագիտական կարգավորման հարցում:  Մասնավորապես՝ կմասնակցի մերձդնեստրյան խնդրի լուծման ճանապարհների որոնման գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ մեկտեղ կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը: