Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ռուսաստանը կշարունակի միջնորդական օգնություն ցուցաբերել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին Москва-Баку-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում` մեկնաբանելով 2017-ին այդ ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքը:
ԱԳՆ-ում նշել են, որ անցնող տարի միջնորդները, այդ թվում` Ռուսաստանը, աշխատել են ռազմական վտանգները նվազեցնելու, ուղիղ երկխոսության վերականգնման ուղղությամբ, և այդ աշխատանքի շոշափելի արդյունքն է դարձել հոկտեմբերին կայացած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Կոչ ենք անում կողմերին` միջնորդների առաջարկների հիման վրա փոխզիջումային լուծումներ որոնել»,- նշել են գերատեսչությունում: