Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց ապրիլի 24-ին Թուրքիա կատարած իր այցի մասին: Նա նշեց, որ մասնակցել է Ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Թալեաթ փաշայի անունը կրող երկաթուղու կայարանում ոգեկոչման ելույթ է ունեցել, հանդիպել պոլսահայ երիտասարդության հետ և հարցազրույցներ տվել:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի ` ապրիլի 24-ի հայտարարությանը, Հովհաննիսյանը նշեց, որ Էրդողանի ցավակցությունը լավ է ընդունվել պոլսահայերի կողմից, սակայն շատերն, ըստ նրա, վերապահումով են մոտեցել այդ հայտարարությանը: «Սա Թուրքիայի ժխտողականության արդիականացված և փաթեթավորված տեսակն էր, 100-ամյակի նախաշեմին արված քայլ` ցուցադրելու, թե ինչ-որ բան անում են»,- նշեց նա:
Խոսելով «Ալ Ջազիրա» կայքին տված հարցազրույցի և դրա վերաբերյալ Հայաստանում հնչած արձագանքների մասին` «Ժառանգության» ղեկավարը նշեց. «Ես այնտեղ բարձրաձայնել եմ մեր իրավունքների մասին, սակայն որոշ կայքեր իմ հարցազրույցը չարախնդությամբ էին մեկնաբանել: Հնարավոր չէ` ես այստեղ մի բան ասեմ, իսկ Պոլսում` այլ բան»: