Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Աշխատանքային այցով ապրիլի 21-23-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպումներ է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Կայացած առանձնազրույցներին հետևել է Արթուր Բաղդասարյանի մասնակցությունը ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախ նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպումներին, որտեղ քննարկվել և համապատասխան որոշումներ են ընդունվել շուրջ 15 հարցերի, այդ թվում` ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական արձագանքման համակարգի զարգացման հիմնական ուղղությունների, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեության, միգրացիոն խնդիրների, արատակարգ իրավիճակներին հակազդելու և այլ հարցերի շուրջ:
Ի թիվս քննարկված հարցերի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել նաև Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի գործունեությանը, և Արթուր Բաղդասարյանի` որպես Ակադեմիայի նախագահ, ղեկավարելու ՀԱՊԿ զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հաստատությունը:
ԱԽ քարտուղարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ըստ ամենայնի աջակցելու Ակադեմիայի գործունեությանը, որի մեկնարկը նախատեսվում է ս.թ. սեպտեմբեր ամսին:
Նշենք, որ ավելի վաղ, Yerkir.am-ը գրել էր, որ Արթուր Բաղդասարյանը նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: