|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Բաիյա նահանգում, ըստ BBC-ի, ոստիկանությունը գործադուլ է հայտարարել: Կենտրոնական իշխանությունն այնտեղ է ուղարկել հազարավոր զինվորականների` հնարավոր անկարգությունները բացառելու համար: Ոստիկանների գործադուլի ընթացքում Բաիյա նահանգի վարչական կենտրոն Սալվադոր քաղաքում թալանվել են մի շարք խանութներ, սուպերմարկետներ, մի շարք ավտոբուսներ ենթարկվել են ավազակային հարձակման:
Հայտարարվել է, որ ոստիկանության գործադուլի ընթացքում դպրոցները չեն աշխատելու:
Իսկ ոստիկանների պահանջն է իրենց աշխատավարձերի բարձրացումը:
Բրազիլիայում նմանօրինակ միջադեպերը մեծ հարցականի տակ են դնում այդ երկրում այս տարվա ամռանը կայանալիք աշխարհի ֆուտբոլի առաջնությունը: Կոնկրետ Սալվադոր քաղաքում պետք է անցկացվի աշխարհի առաջնության վեց հանդիպում: