կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 13:06
Քաղաքական

Աղազարյանի կարծիքով՝ այս կամ այն օրենսդրական փաթեթը ներկայացնելու համար պետք չէ նեղ մասնագետ լինել

Բոլորովին էլ պարտադիր չէ, որ այս կամ այն պատգամավորը լինի նեղ մասնագետ և իմանա, թե պանրի արտադրության մեջ կամ մեկ կիլոգրամ պանրի մեջ որքան է կազմում այս կամ այն յուղը․ ԱԺ ամբիոնից կարծիք հայտեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ուղղակի մենք՝ որպես օրենսդիր մարմին, որպես տնտեսության մեջ քաղաքականություն մշակող մարմին, քննարկում ենք հարցերը և լուծումներ ենք տալիս։ Իսկ թե այն դարակում, որտեղ նշված կլինի հստակ, թե ինչ տիպի արտադրանք է, արդեն դա կիրականացնեն համապատասխան ինստիտուտները, որոնք գործում են մեր հանրապետությունում։ 

Փոքր խանութներում էլ էդ հարցը լուծելը, ճիշտ է, մի կողմից դժվար է, բայց փոքր խանութի տերերն էլ, տնտեսվարողներն էլ պետք է մտածեն, որ իրենք կարող են հաճախորդ կորցնել, եթե էդ հարցի համար որևէ լուծում չգտնեն։ Հետևաբար, իրենք էլ  պետք է ջանք թափեն, որպեսզի այնպես անեն, որ իրենց հաճախորդներին չկորցնեն, այսինքն՝ սա նաև մշակույթ է բերում մեր տնտեսվարող սուբյեկտների համար»,- ասաց նա։