կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 22:12
Սպորտ

Իվա Ցիկլաուրին նվաճեց կովկասյան երկրների երեք ամենաբարձր գագաթները

Իվա Ցիկլաուրին  նվաճեց կովկասյան երկրների երեք ամենաբարձր գագաթները

2014 թ. մարտին 22-ամյա վրացի լեռնադահուկորդ Իվա Ցիկլաուրին ավարտեց իր ազատ ոճի լեռնադահուկային արշավը և նվաճեց Կովկասի երեք ամենաբարձր գագաթները. Հայաստանում` Արագածը (4091մ), Ադրբեջանում` Բազարդուզին (4466 մ), Վրաստանում՝ Շխարան (5200 մ): Իվա Ցիկլաուրին իր կարգի մեջ առաջին մարզիկն է, որ նվաճեց Կովկասի այս բարձունքները: 25-օրյա արշավի ընթացքում նա իր գործընկերների և նկարահանման խմբի հետ ճամփորդեցին երեք երկրով, որպեսզի բարձրանան Կովկասի գեղեցիկ, սակայն դժվար և վտանգավոր լեռները:

 

 Երիտասարդ լեռնադահուկորդի համար դա իսկական փորձություն էր՝ գերազանցելու իր հնարավորությունները և անելու այն, ինչ մինչ նա ոչ ոք դեռ չէր արել: Նա ընտրեց դժվարին ճանապարհը՝ օրերով քայլել, բարձրանալ, սպասել, նորից բարձրանալ և, վերջապես,սահել:


 Ճանապարհին կային բազմաթիվ դժվարություններ, հիմնականում` եղանակային վատ պայմաններ, սակայն Ցիկլաուրին և նրա թիմը արշավը հաջողությամբ ավարտվեցին:

 «Իսկապես մեծ փորձություն էր բացահայտել Կովկասի առեղծվածային գագաթները: Այս անմոռանալի արկածը նոր էջ բացեց իմ լեռնադահուկորդային կարիերայում և տվեց ինձ լավագույն զգացումը, որը ցանկացած դահուկորդ կարող է ունենալ: Լեռները ողջ են, և սա այն տեղն է, որին ես պատկանում եմ», - ասաց Իվան: